Աֆղանստանի Քունդուզի նահանգապետ Մոհամադ Օմարը ուրբաթ օրը նամազի ժամանակ զոհվել է մզկիթում:
«Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, Օմարը հայտարարել էր, որ նրա անհանգիստ նահանգը վերածվում է արմատական «Թալիբան» խմբավորման գրոհայիների եւ «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի գործունեության կենտրոնի: Նրա խոսքով, նահանգի 40 տոկոսն արդեն գտնվում է Թալիբանի վերահսկողության տակ:





























