Ադրբեջանի կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Իդայաթ Օրուջեւը հոկտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսում մեղադրել է երկրի մի շարք կրոնական կազմակերպությունների, արտերկրի հատուկ ծառայությունների համար աշխատելու մեջ: Միաժամանակ նա հայտարարել է, թե այդ խմբերի ազդեցությունն աստիճանաբար նվազում է: Եւ դա չնայած նրան, որ վերջին տարվա ընթացքում զգալի աճել են իսլամական ծայրահեղականների ձերբակալություններն ու նրանց հետախուզում հայտարարելու դեպքերը:

Օրուջեւը նշել է, որ այսօրվա դրությամբ մերժվել է 24 կրոնական կազմակերպությունների գրանցումը: Պաշտոնյան նաեւ վճռականորեն հայտարարել է, թե շարունակելու են պայքարել ապօրինի մզկիթների կառուցման դեմ, հատկապես թուրքական:

Իդայաթ Օրուջեւը հայտնել է, որ երկիր բերված 993 անուն կրոնական գրականությունից թույլատրվել է միայն 125-ը: