Կիեւում անհայտ անձը դանակով հարձակվել է ուկրաինական Forbes ամսագրի գլխավոր խմբագիր Մարիա Ռիդվանի վրա։ Այս մասին հուլիսի 20-ին հայտնում է FlashCrimea պարբերականը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները։
«Անհայտ անձը դանակով հարձակվել է լրագրողի վրա, թեթեւ վնասվածքներ հասցրել ձեռքերին եւ դեմքին»,– հայտնել է պարբերականի աղբյուրը։
Հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 19-ի երեկոյան Կիեւի պոլիտեխնիկական ինստիտուտի այգում։





























