Խորվաթ բարձրացատկորդուհի Բլանկա Վլասիչն ու ֆրանսիացի արագավազորդ Քրիստոֆ Լեմետրը Աթելետիկական ֆեդերացիների եվրոպական ասոցիացիայի անցկացրած հարցման արդյունքում ճանաչվել են Եվրոպայի տարվա լավագույն աթլետներ:

Վլասիչն այդ տիտղոսը վերադարձրեց երկու տարի անց եւ դարձավ երրորդ մարզուհին, ում հաջողվեց կրկնել հաջողությունը: Երկու անգամ լավագույնն են ճանաչվել նաեւ ձողացատկորդուհի Ելենա Իսինբաեւան եւ բազմամարտի ներկայացուցիչ Կարոլինա Կլյուֆտը:

Քրիստոֆ Լեմետրն ընդամենը 20 տարեկան է: Անցած տարի նա հաղթել էր «Ծագող աստղ» անվանակարգում, իսկ արդեն այս մցաշրջանում մտավ եվրոպական աթլետիկայի պատմության մեջ` դառնալով առաջին մարզիկը, ով Եվրոպայի մեկ առաջնությունում երեք ոսկե մեդալ նվաճեց` 100, 200 մ վազք եւ 4х100 մ փոխանցումավազք: Բացի այդ, ֆրանսիացին դարձավ 100 մետրը 10 վայրկյանից արագ վազած առաջին սպիտակամորթը:

Վլասիչն ու Լեմետրը մրցանակը կստանան հոկտեմբերի 16-ին Բելգրադում: