Հյուսիսային Կորեայի (ԿԺԴՀ) իշխանություններն առաջին անգամ հայտնել են Կիմ Չեն Իրի հաջորդի անունը: Երկրի նոր առաջնորդը, ինչպես ենթադրում էին լրատվամիջոցները, դառնալու է Կիմ Չեն Իրի սիրելի որդին՝ Կիմ Չեն Ընը: Այդ մասին հայտնել է ԿԺԴՀ Գերագույն ժողովրդական ժողովի փոխնախագահ Յանգ Հիոնգ Սոպը:

Կիմ Չեն Ընի մասին համարյա ոչինչ հայտնի չէ, բայց այն, որ նա Կիմ Չեն Իրի երեք որդիներից կրտսերն է: Տարբեր տվյալներով, նա 26-28 տարեկան է, սովորել է Շվեյցարիայում:

Ինքը՝ Կիմ Չեն Իրը, դարձել է իր հոր՝ Կիմ Իր Սենի հաջորդը հյուսիսկորեական պետության հիմնադրի մահից հետո՝ 1994 թվականին: