Օտարերկրյա լրատվամիջոցներով տպագրված հոդվածի համաձայն, Եվրոպայի թույլ թիմերը, այդ թվում Ադրբեջանը, Ղազախստանը, Հայաստանը, Վրաստանը, Անդորրան, Սան-Մարինոն, Լյուքսեմբուրգը եւ Լիխտենշտեյնը չպետք է ուղղակի մասնակցեն ընտրական փուլերին:
Ինչպես հաղորդում է azerisport.com-ը, նման կարծիքի են Անգլիայի հայտնի ֆուտբոլային դեմքերը:
Անգլիական «Տոտենհեմի» մարզիչ Հերրի Ռեդնափի կարծիքով, «գաճաճները» պետք է ապացուցեն, որ կարողանում են ֆուտբոլ խաղալ. «Իմ կարծիքն այն է, որ ընտրական փուլից առաջ անհրաժեշտ է եւս մեկ ընտրություն անցկացնել: Թույլ թիմերն իրավունք չունեն հենց այնպես հանդես գալու համաշխարհային մակարդակի խմբային մրցումներում»:
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող, ներկայումս հեռուստամեկնաբան Թոնի Քոթթին համոզմունք է հայտնել, որ «գաճաճների» դեմ խաղերը ժամանակի զուր վատնում են:





























