Հայաստանի Ազգային հավաքականի ֆուտբոլիստ Եղիա Յավրույանը շարունակում է լրացնել իր հաշվին գրանցված գոլերը՝ Իսրայելի առաջնությունում գոլերի հեղինակ դառնալով։ Մրցաշարի երկրորդ փուլի շրջանակներում Յավրույանի թիմը՝ «Մակկաբի» (Թել Ավիվ) 2:0 ջախջախիչ հաշվով հաղթել է «Խապոէլեմ»-ին՝ իր իսկ դաշտում։ Հայ ֆուտբոլիստը 30-րդ րոպեին դարձել է առաջին գոլի հեղինակը։

Հիշեցնենք, որ 28-ամյա Յավրույանը մեկ շաբաթ առաջ հայտնվել էր փոխարինող կազմում՝ իսրայելական առաջնության մեկնարկային փուլում։

Հայաստանի հավաքականում Յավրույանի նորամուտը օգոստոսի 12-ին էր՝ Մոլդավիայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը: Հայաստանի հավաքականում իր առաջին խաղի ընթացքում ֆուտբոլիստը 11-մետրանոց էր վաստակել։ Որը սակայն հայ ֆուտբոլիստները չէին կարողացել իրացնել: