Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյունի հետեւանքով առնվազն 20 մարդ է զոհվել, 170 վիրավոր կա: Այս մասին գրում է Pajhwok գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Առողջապահության նախարարությունը:

Ավելի վաղ Tolo հեռուստաալիքը հաղորդել էր, որ պայթյունը որոտացել է Դեհմազանգ շրջանում ցույցի ժամանակ, երբ մարդիկ փողոց են դուրս եկել՝ բողոքելու էլեկտրահաղորդման գծի շինարարության նախագծերից մեկի դեմ:

Իշխանությունները հաստատել են, որ պայթյունն իրականացրել է մահապարտը: Նա ցույցին մասնակից երեք մահապատներից է եղել:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ երկրորդ մահապարտի պայթուցիկ սարքը չի գործարկվել, իսկ երրորդին սպանել են ուժայինները: