Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն խոստացել է մայրաքաղաքում «ուկրաինական Դիսնեյլենդ» կառուցել՝ զբոսաշրջիկների գրավելու համար: Այս  մասին հաղորդում է Delo.ua-ն:

«Առաջիկայում կներկայացնենք Հիդրոպարկի զարգացման հայեցակարգը, որը ժամանցի ավան կդառնա: Այստեղ՝ այսպես կոչված ուկրաինական Դիսնեյլենդում, հնարավոր կլինի հանգստանալ երեխաների հետ»,- ասել է Կլիչկոն:

Քաղաքապետը նշել է, որ այժմ բանակցություններ են վարում ներդրողների հետ, որոնք նման նախագծերի իրականացման մեծ փորձ ունեն:

Կլիչկոյի խոսքով՝ Ուկրաինայի մայրաքաղաքը պետք է գրավի եվրոպական երկրների քաղաքացիներին: