Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն խստորեն քննադատել է նախարարների կաբինետը, փոխանցում է «112 Ուկրաինա»-ն:

«Կտրել գլուխը եւ կրկին վերագործարկել: Ես այլ մեթոդ չեմ տեսնում: Այն բացերը, որ այժմ կան, կարկատելը բավական բարդ է: Ինձ թվում է՝ ավելի դյուրին է մեխանիզմը նորովի վերագործարկել»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ գործող կաբինետում «աշխատանք չկա, կա աշխատանքի իմիտացիա», որը, ի դեպ, «ոչ մի օգուտ չի տալիս»: