Հոկտեմբերի 7-ին, ժամը 05.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց զանգահարած քաղաքացին հայտնել է, թե Գյուլբենկյան փողոցի 43 շենքի բնակարաններից մեկից գողություն է կատարվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 04.00-ին, անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ պատշգամբից մտել է 1-ին հարկի բնակարան, գողացել գումար ու ոսկյա զարդեր, սակայն նկատելով բնակարանատիրոջը` հրել է նրան եւ դիմել փախուստի:
Կատարվում է նախաքննություն:




























