Ռուսաստանի ՆԳՆ K բաժնի աշխատակիցներին (զբաղվում են տեղեկատվական տեխնոլոգիաների, ռադիոէլեկտրոնային միջոցների ապօրինի շրջանառության եւ հատուկ տեխնիկական միջոցների ոլորտում կատարվող հանցագործությունների բացահայտմամբ) հաջողվել է ձերբակալել ВКонтакте սոցիալական ցանցի երկու օգտագործողների, ովքեր կայքում մանկական պոռնո են տարածել: Այս մասին հաղորդում է «Դռուժեստվեննի ռունեկ» հիմնադրամի մամուլի ծառայությունից:

Կալինինգրադի մարզում K բաժնի աշխատակիցները ձերբակալել են տեղի բնակիչ Գուսեւին, որին կասկածում են ռուսական խոշորագույն սոցիալական ցանցում մանկական պոռնոգրաֆիական նյութեր:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», այդ նյութերի հասանելիությունը, բնականաբար, վճարովի է եղել եւ ինչպես երեւում է, դիտել ցանկացողները շատ են եղել:

Ձերբակալվածի նկատմամբ քրեական գործ է հարցուվել եւ նրան սպառնում է մինչեւ 8 տարվա ազատազրկում:

Երկրորդ ձերբակալվածը Մուրմանսկի բնակիչ է, ով սոցիալական ցանցում անչափահասների մասնակցությամբ պոռնոգրաֆիական նյութեր է տեղադրել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: