Մեծ Բրիտանիայի քաղաքացիների՝ Եվրամիության կազմից դուրս գալու (Brexit) մասին որոշման իրականացումը բարդ մակրոտնտեսական միջավայր կստեղծի, որը բացասաբար կանդրադառնա երկրի ներսում բրիտանական բանկերի գործարքների վրա: Սակայն, Fitch միջազգային վարկանիշային գործակալության հաղորդագրության համաձայն, դրանց ամրության պաշարները բավարար կլինեն դրան դիմակայելու համար:
Գործակալության վերլուծաբանների կարծիքով, բանկերը կհաղթահարեն Brexit-ի հետեւանքները՝ պայմանով, որ դրանք շատ երկարատեւ կամ լուրջ չլինեն: Մեծ Բրիտանիայի բանկերի կապիտալիզացիայի այժմյան մակարդակը թույլ կտա հաղթահարել գործարքային միջավայրի չափավոր վատթարացումը եւ չի հանգեցնի վարկանիշերի նվազման:
Ըստ RNS-ի՝ հուլիսի 25-ին հայտնի դարձավ, որ 2016 թվականի երկրորդ եռամսյակում Մեծ Բրիտանիայի արդյունաբերությունում գործարար վստահության ինդեքսը 2009 թվականի սկզբից ի վեր հասել է նվազագույնի՝ -47 կետի: Դա կապված է տնտեսական անորոշության հետ, որի պատճառը ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին երկրի բնակիչների որոշումն է:
Բրիտանական արդյունաբերողների համադաշնության (CBI) զեկույցի համաձայն՝ +47 կետն ամենացածր ցուցանիշն է համաշխարհային տնտեսական ճգնաժամից ի վեր:




























