Ջոնի Դեփը ծովահեն Ջեկի հագուստով բոլորի համար անսպասելի կերպով հայտնվել է Լոնդոնի դպրոցներից մեկում, որի աշակերտուհին վերջերս նամակ էր գրել իրեն։

Դերասանը հայտարարել է, որ 9-ամյա Բեատրիսը ուսույցիչների դեմ ըմբոստությունը գլխավորելու խնդրանքով դիմել է կապիտան Ջեկին։ Դեփը երեխաների հետ շփվել է ավելի քան 15 րոպե։

Իր ելույթի ժամանակ նա, դիմելով Բեատրիսին, նկատել է, որ մեծերին չենթարկվելը կարող է բերել ոչ այնքան հաճելի արդյունքների, գրում է ВВС-ն։

Գերաստղի սովորական դպրոց անսպասելի գալուստի վիդեոկադրերն այնուհետեւ ուղարկվել են CBBC մանկական ալիքի Newsround հաղորդմանը։