Կանադայի բնակչուհին տրավմատիկ զենքից կրակահերթ է բացել մարդկանց խմբի վրա, որոնք խաղում էին սմարթֆոնների հանրաճանաչ Pokemon GO խաղը։ Այս մասին հաղորդում է տեղական ոստիկանությունը։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, վկայակոչելով ոստիկանությանը, 29-ամյա կինը երկհարկանի տան տանիքից կատարել է նվազագույնը 4 կրակոց: Խաղացողներից ոչ մեկը չի վնասվել:

Ոստիկանության հաղորդագրությամբ՝ կնոջ տան մոտ տասնյակ մարդիկ են հավաքվել:

Կնոջը մեղադրում են վնաս պատճառելու նպատակով հարձակում գործելու եւ զենք պահելու համար: Յուրաքանչյուր մեղադրանքով նրան մինչեւ տասը  տարի ազատազրկում է սպառնում:

Pokemon GO–ն սմարթֆոնների համար նախատեսված խաղ է, որի իմաստը ամենատարբեր վայրերում պոկեմոններ փնտրելն է։