Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու առթիվ ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի խաղացողները 1734 լիտր գարեջուր են նվեր ստացել թիմի գարեջրային հովանավոր Cruzcampo-ից: 1734-ը աշխարհի առաջնությանը մասնակցած բոլոր իսպանացի ֆուտբոլիստների ընդհանուր անձնական քաշն է: Յուրաքանչյուրը գարեջուրը ստացել է իր քաշին համապատասխան: Ֆուտբոլիստները կշեռքի վրա են կանգնել հենց պարգեւատրման արարողության ժամանակ, հաղորդում է Lenta.ru-ն: Բոլորից շատ ստացել է Ֆերնանդո Լիորենտեն, ում քաշը 94,6 կգ է, իսկ ամենաքիչը բաժին է  հասել Խեսուս Նավասին, որը 60 կգ է: