Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը Եվրո-2012-ի շրջանակներում Սլովակիայի հանդեպ 3:1 հաշվով տարած հաղթանակից հետո վստահություն է հայտնել, որ թիմը ապագայում եւս հաջողություններ կունենա։
«Սա շատ կարեւոր խաղ էր։ Նախորդ խաղերում մենք կարող էինք վերցնել 4 միավոր,սակայն վաստակեցինք միայն մեկը։ Ամենակարեւորն այն է, որ խաղացողները չկոտրվեցին Իռլանդիայից կրած պարտությունից եւ Մակեդոնիայի հետ ոչ ոքիից հետո։ Հաղթանակը միշտ էլ հաճելի է, բայց երիտասարդ եւ այսքան տաղանդավոր թիմակիցների հետ հաղթանակը ապագայի հույսեր է տալիս։ Մենք արդեն առաջամարտիկներ ունենք։ Մենք այժմ ոչ միայն գոլային պահեր ենք ստեղծում, այլ նաեւ գոլեր ենք խփում։ Սլովակիայի հավաքականին հաղթելը հեշտ չէր։ Դրան հնարավոր եղավ հասնել անձնուրաց խաղի շնորհիվ։ Մենք արեցինք դա, եւ ես հուսով եմ, որ այս հաղթանակը մեր թիմի համար վերջինը չի լինելու։ Ոչ, ես վստահ եմ, որ սա վերջին հաղթանակը չէ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։




























