Փրկարարները տարհանել են շուրջ 200 ուղեւորներ եւ անձնակազմի 30 անդամների Բալթիկ ծովում բռնկված լաստանավից, որը գերմանական Քիլ ափից ուղեւորվում էր լիտվիական Կլայպեդա:

Դեպքը կատարվել է անցած գիշեր, երբ «LISCO Gloria» լաստանավը գտնվում էր Ֆերմանա կղզու մատույցներում: Նախնական տվյալներով, հրդեհին հաջորդել է պայթյունը վերին տախտակամածում:

Լաստանավի վրա գտնվող 200 ուղեւորներին եւ անձնակազմի 30 անդամներին տեղափոխել են օգնության ժամանած լաստանավի վրա: