Գերմանիայում բնակվող հայազգի բռնցքամարտիկ Կարո Մուրատը (Կարեն Մուրադյան) դարձել է WBO վարկածով միջին քաշային կարգում միջմայրցամաքային չեմպիոնի թափուր տիտղոսի դափնեկիր, որը նա խաղարկել է ուկրաինացի Սերգեյ Դեմչենկոյի հետ 12-ռաունդանոց մենամարտում։ Մարտը տեւել է լրիվ 12 ռաունդ, որի ավարտին դատավորները միաձայն հաղթանակը շնորհել են Կարո Մուրատին։ Դատավորական գրառումների հաշիվը հետևյալն է. 117-111, 117-111 և 120-108 հօգուտ հայ բռնցքամարտիկի։