Ադրբեջանի ազգային փրկության կուսակցության ղեկավար Վուգար Բեյթուրանը, վերադառնալով Վրաստանից, Բաքվում հանդիպել է Ադրբեջանի դասական ազգային ճակատ կուսակցության նախագահ Միրմահմուդ Միրալիօղլուի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առկա իրավիճակը: Նշվել է, որ Մադրիդյան սկզբունքները չեն համապատասխանում Ադրբեջանի ազգային շահերին: Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սեպտեմբերին հնարավոր է այդ կապակցությամբ բողոքի հանրահավաք անցկացվի: