Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն սեպտեմբերի 4-5-ը կայցելի Հայաստան: Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Դավիթ Ջալագանիան մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե արտգործնախարարի այցը կայանալու է երկկողմ համաձայնագրերի շրջանակներում:
Այցի ընթացքում Վաշաձեն հանդիպելու է իր հայաստանցի գործընկերոջ՝ Էդվարդ Նալբանդյանի հետ: Վաշաձեն հանդիպումներ կունենա նաեւ Հայաստանի գործադիր եւ օրենսդիր մարմիններում:
Ի դեպ, սպասվում է, որ այցի ընթացքում քննարկվի հայ-վրացական սահմանում վերջին ամիսներին առկա լարվածությունը, երբ վրացի սահմանապահները միակողմանի առաջ են մղել Վրաստանի սահմանները՝ արգելելով հայ գյուղացիներին մշակել իրենց հողերը:




























