Պարզվել է այն երկու անձանց ինքնությունը, ովքեր սպանվել էին Մոսկվայում՝ հոկտեմբերի 10-ին: Նրանցից մեկը Հայաստանի բնակիչ, 35-ամյա Վալենտին Պապյանն է, մյուսը` Աբխազիայի բնակիչ, 37-ամյա Մամուկա Գաբլիան:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, անհայտ անձն ատրճանակից գնդակահարել էր երկու տղամարդկանց: Ստացած վնասվածքներից տղամարդիկ մահացել էին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Պաշտոնապես սպանվածները Ռուսաստանի մայրաքաղաքում զբաղվում էին բիզնեսով՝ շինանյութերի եւ մսի վաճառքով: «Կոմսոմոլսկայա պրավդայի» տեղեկություններվ՝ վարձու մարդասպանը պետք է սպաներ նրանցից մեկին, պարզապես ընկերը պատահական զոհ է դարձել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին ռուսական լրատվամիջոցները, այս հանցագործությունը, հնարավոր է, կապ ունի քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի՝ «Դեդ Հասանի» դեմ կատարված մահափորձի հետ:





























