Թուրքիայում հարավ–արեւելյան քրդաբնակ Հաքքարի ու Շրնաք նահանգների անուններն ու հիշյալ նահանգների շրջկենտրոնները փոխվել են։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Հաքքարի ու Շրնաք նահանգների փոխարեն ստեղծվել են Նոյ նահանգը՝ Ջիզրե կենտրոնով եւ Չոլեմերիկ նահանգը՝ (Ջուլամերիկ-(խմբ) Յուքսեքօվա կենտրոններով։
Նշենք, որ հիշյալ նահանգները 100 տոկոսով քրդաբնակ են եւ վերջին մեկ տարվա մեջ թուրք–քրդական բախումների կենտրոնն են համարվում։





























