Արմատական սուննիական «Ջունդալլահ» խմբավորումը առեւանգել եւ պահում է Սպահան նահանգի իրանական ատոմային ձեռնարկություններից մեկի աշխատակցին:

Իսլամիստների կայքում ասվում է, որ պատանդը Ամիր Հոսեյն Շիրանին է, ով կարեւոր տեղեկությունների է տիրապետում ատոմային մշակումների մասին, իսկ դրա հրապարակումը ծանր կնստի Թեհրանի վրա, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ամիր Հոսեյն Շիրանիի ազատության դիմաց գրոհայինները պահանջել են իրանական բանտերից ազատել իրենց կողմնակիցներին: Իրանի իշխանությունները հաստատել են առեւանգման փաստը՝ նշելով, սակայն, որ նա որեւէ գաղտնիքի չի տիրապետում: