Երկու տարվա ազատազրկում է սպառնում գողին, ով Ռուսաստանի Գլազովա քաղաքի սուպերմարկետից երկու շիշ հայկական կոնյակ է գողացել:
Ինչպես հաղորդել են Ուդմւրտիայի հանրախպետության ՆԳՆ-ից, սեպտեմբերի 29-ի երեկոյան ժամը 21-ին «Մագնիտ» սուպերմարկետի դարակներից անհետացել է երկու շիշ հայկական կոնյակ` «Արարատ» եւ «Նոյ»: Վաճառողները շատ արագ նկատել են կորուստը, որի պատճառով իրենց աշխատավարձից կպահեին 1000 ռուբլի: Նրանք ահազանգի կոճակը սեղմելով ոստիկաններ են հրավիրել:
Այդ ընթացքում, մինչ ոստիկանների ժամանելը, խանութի անվտանգության աշխատակիցներն արդեն հասցրել են գտնել գողին, երբ նա փորձում էր դուրս գալ սուպերմարկետից:
Ոստիկանությունում պարզել են, որ գողը Գլազովա քաղաքի 26-ամյա բնակիչ է, որին ոստիկանները վաղում էին փնտրում: 2007-ին նրան արդեն մեկ անգամ ազատազրկել էին գողության համար:
Երիտասարդ գողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նրան սպառնում է մինչեւ 2 տարվա ազատազրկում:



























