Թուրքիայի Մարդին քաղաքում բազմաթիվ ճարտարապետական կառույցների հեղինակ Սարգիս Լոլեի թոռներն այցելել են Մարդին եւ հանդիպել քաղաքապետի հետ:

Թուրքական Haberaktuel-ի փոխանցմամբ`  Սարգիս Լոլեի` Բեյրութում եւ Հալեպում ապրող թոռներն այցելել են Մարդին, հանդիպել քաղաքապետ Մեհմեդ Բեշիրի հետ, ում նախաձեռնությամբ Մարդինի փողոցներից մեկն ամիսներ առաջ վերանվանվեց հայտնի հայազգի ճարտարապետ Սարգիս Լոլեի անունով:

Հայազգի ճարտարապետի թոռները նշել են, թե իրենց պապի անունով փողոցի կոչումը իրենց համար կդառնա պատվո շքանշանի պես մի բան: