Ռուսաստանի՝ Իրանին С-300 հրթիռազենիթային համալիր մատակարարելուց հրաժարվելը մեծ հիասթափություն է պատճառել Իրանի ղեկավարությանը։
«Ռուսաստանի կողմից ստորագրված պայմանագիրը չի հակասում միջազգային պարտավորություններին եւ օրենքներին»,- Trend-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահադին։
Նրա խոսքով, Ռուսաստանը С-300 հրթիռազենիթային համալիրներն Իրանին պետք է տրամադրեր երկու տարվա ընթացքում:
«Մենք չենք ցանկանա, որ նման գործողություններն իրանցի ժողովրդի պատմական հիշողության մեջ մնան որպես սեւ բիծ»,- նշել է Իրանի պաշտպանության նախարարը։
Նշենք, որ պայմանագրի С-300 հրթիռազենիթային համալիրի մատակարարման վերաբերյալ պայմանագրի զրոյացման առնչությամբ Ռուսաստանն Իրանին փոխհատուցում վճարելու բանակցություններ է վարում։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ վերոնշյալ պայմանագիրը կքվել էր 2007 թվականին։ Ռուսաստանը պարտավորվել էր շուրջ 800 մլն դոլարի դիմաց Իրանին հինգ դիվիզիոն С-300ПМУ-1 հրթիռազենիթային համալիր վաճառել։ Սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձեւից հետո, որը պատժամիջոցներ է ենթադրում,Իրանի նկատմամբ, Ռուսաստանը հետ էր կանգնել իր որոշումից։





























