Ազատության հրապարակում մեկնարկեց հանրահավաքը՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ հանրահավաքը վարում է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանը։ Նա նշել է, որ իրենք կրկին հավաքվել են՝ պահանջելու ապօրինի ռեժիմի կողմից կալանավորվածների ազատ արձակումը։

Նա նաեւ նշեց, որ խոսափողն ազատ է, յուրաքանչյուրը կարող է բարձրանալ եւ ելույթ ունենալ, իսկ եթե ելույթները հավաքվածների դուրը չգա, ըստ Աղլամազյանի, նրանք կարող են պահանջել, որ ավարտի եւ ցած իջնի։

Հավաքված բազմությունը զգալիորեն զիջում է նախորդ օրերի թվաքանակին։