Հոկտեմբերի 11-ին, Մոսկվայի մետրոպոլիտենում գնացքի տակ է ընկել մի ուղեւոր, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում անելով մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մետրոյի Լյուբլինսկո-Դմիտրովսկի երթուղու «Մարիոն» կայարանում, վաղ առավոտյան:
Գնացքի տակ ընկած ուղեւորի ճակատագրի եւ տեղի ունեցածի մանրամասների մասին ոչինչ հայտնի չէ: Ռելսերի վրայից նրան հանելու համար առավոտյան ժամը 7:50-ին 10 րոպեով անջատվել է հոսանքը:
Ներկայումս գնացքների երթեւեկությունը տվյալ երթուղում վերականգնվել է:





























