Ղարաբաղյան կարգավորման մասին Կազանյան փաստաթուղթը շատ մոտ է Մադրիդյանին: Այս մասին օգոստոսի 4-ի Կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Պատասխանելով այն հարցին, թե որքանով է բնօրինակին մոտ վերջերս մամուլում հայտնված այն տեքստը, որը ներկայացվում էր որպես Կազանյան համաձայնագիր, Քոչարյանը նշել է, որ պաշտոնական գնահատական տալը նշանակում է գաղտնազերծել փաստաթուղթը: «Կարող եմ ասել, որ Կազանյան փաստաթուղթը շատ մոտ է Մադրիդյանին: Հայկական կողմը պատրաստ էր ընդունել այն, բայց Ադրբեջանը ավելի քան 10 առաջարկություն արեց, որոնք ձախողեցին բանակցային գործընթացը»,- նշել է Շավարշ Քոչարյանը: