Նովի Ուրենգոյի մզկիթի իմամ Իսամուտդին Աքբարովը գնդակահարվել է Ռուսաստանի Տյումեն քաղաքում:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», սպանությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին` Տյումենի մերձակայքում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, ընթանում է քննություն:





























