Հրապարակվել են Հայաստանի ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները :

Հրավիրված 18 դիմորդներից քննությանը մասնակցել են 15 դիմորդ, որոնցից 9-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, 2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 18 քննություն: Քննություններին մասնակցել են 255 դիմորդ, որոնցից որակավորված հաշվապահի վկայական է տրվել 139-ին:

Հայաստանում հոկտեմբերի 11-ի դրությամբ որակավորման վկայական ունի թվով 340 հաշվապահ: