Ճապոնիայում Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը, որը շուրջ 50 տարի իշխանություն էր, պարտություն է կրել երեկ անցկացված խորհրդարանական ընտրություններում: Նախնական տվյալներով` խորհրդարանի ստորին պալատի 480 տեղերից 308-ը կզբաղեցնի ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը:
Ճապոնիայի վարչապետ Թարո Ասոն հայտարարել է, որ հրաժարական է տալու Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնից: Ակնկալվում է, որ նորընտիր խորհրդարանը երկու շաբաթից կայանալիք առաջին նիստում վարչապետի պաշտոնում կհաստատի դեմոկրատների առաջնորդ Յուկիո Հատոյամային:



















