Հոկտեմբերի 10-ին ժամը 15.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 15.00-ին դեղորայքային թունավորումով (օգտագործել է կատվախոտի հաբեր) Վանաձոր քաղաքի «Նարեկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցի թիվ 12 շենքի 9-րդ բնակարանի բնակիչ, 2-ամյա Ս. Մովսիսյանը:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ս.Մովսիսյանը ստանալով ամբուլատոր բուժում` դուրս է գրվել:


























