«Սասնա ծռերի» անդամ  Հովհաննես Հարությունյանի  նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի բողոքի քննությունը տեղի կունենա օգոստոսի 8-ի առավոտյան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալ «Սասնա ծռերի» անդամ Աշոտ Պետրոսյանի կալանավորման որոշման դեմ եւս բողոք է ներկայացրել Վերքննիչ դատարան:

Արայիկ Պապիկյանը նշեց, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող  Հովհաննես Հարությունյանի  առողջական վիճակը բավարար չէ եւ նա վիրահատության կարիք ունի:

Նշենք, որ Հարություն Հովհաննիսյանը վիրավորվել է հուլիսի 26-ին Աշոտ Պետրոսյանի հետ: Երկուսն էլ անմիջապես հիվանդանոց են տեղափոխվել, ապա նրանց մեղադրանք է առաջադրվել եւ խափանման միջոց կալանավորումն է ընտրվել:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրեսնգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ինչպես նաև նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը :