Սեւանա լճում ձկնային պաշարների նման վատ վիճակ, ինչպիսին այսօր է, երբեք դեռ չէր եղել: Հոկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի եւ ձնկաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Բարդուղ Գաբրիելյանը:
«Սեւանում միշտ եղել է որեւէ ձկնատեսակ, որն ունեցել է արդյունագործական նշանակություն, սակայն այսօր Սեւանում արդյունագործական նշանակության ձկնատեսակներ չունենք եւ պաշարներ էլ չկան»,-ասաց Գաբիրելյանը:
Նրա խոսքով դրա հիմնական պատճառը ձկնագողությունը եւ լճի մակարդակի իջեցումն է, ինչի պատճառով ձվադրավայրերը մնացել են ափերին եւ չորացել:
ԳԱԱ անդամի խոսքով, ներկայումս Սեւանում ձկան պաշարները կազմում են 180 տոննա, այնինչ 1980-90-ականներին այն հասնում էր 30 հազար տոննայի:
Գաբրիելյանն ասաց, որ պաշարները վերականգնելու համար անհրաժեշտ է համալիր միջոցառումներ իրականացնել, քանի որ արհեստական ձկնաբուծությունն այդքան էլ արդյունավետ չէ:
«Առանց պատճաշ պահպանության այսօր անօգուտ է լիճ բաց թողնել ձկնիկներ, քանի որ մի կողմից բաց են թողնում, մյուս կողմից որսում»,- հավելեց նա:



























