Հոկտեմբերի 10-ին`ժամը 02.23-ին,ահազանգ է ստացվել, որ  հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 5-րդ թաղամասի 13-րդ շենքի թիվ 24 բնակարանում:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.10-ին, մարվել`03.55-ին: Ամբողջությամբ այրվել է Խ. Գրիգորյանին պատկանող բնակարանը եւ մասամբ` թիվ 27 բնակարանի պատշգամբը: