Հոկտեմբերի 11-ի գիշերը Կերչի թերակղզում՝ Կըզ-Աուլ հրվանդանի մոտ խորտակվել է «Վասիլի» նավը, որը նավարկում էր Մոնղոլիայի դրոշի ներքո եւ մետաղի ջարդոն էր տեղափոխում:
Նավի անձնակազմը բաղկացած էր 12 նավաստիներից՝ 9 ռուս եւ 12 ուկրաինացի: Ինչպես հաղորդում է «Կորեսպոնդենտը», փրկվել են 12 անդամներից 8-ը: Չորս նավաստիների որոնումները շարունակվում են:
Միջադեպի պատճառներն առայժմ անհայտ են:





























