Կովկասում առկա վիճելի խնդիրներից յուրաքանչյուրը յուրահատուկ է եւ չի կարելի մի խնդրի նորմերն ու գնահատականները կիրառել մյուս խնդրի համար։ Այս մասին այսօր` հոկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում այդ երկրի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, անդրադառնալով Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը:
«Այո՛, կարող ենք ասել, որ այդ գործընթացներն ինչ-որ տեղ նման են իրար, բայց միաժամանակ այդ խնդիրներից որեւէ մեկի վերաբերյալ եզրակացությունը չի կարող ավտոմատ կերպով տեղափոխվել մյուս խնդրի լուծման դաշտ»,- հայտարարել է դեսպանը:
Անդրադառնալով Կոսովոյի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշմանը, որը միջազգային օրենքներին չհակասող է ճանաչել Կոսովոյի միակողմանի կերպով անկախության հռչակումը, Լեհաստանի դեսպանն ասել է, որ դա եղել է միջազգային դատարանի եզրակացությունը:




























