Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկն, ով պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում, այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշամալիր` Ծիծեռնակաբերդ եւ եղել ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

«Սլովենիայի նախագահը շատ տպավորված էր ցուցադրությունից եւ շատ հարցեր էր տալիս: Վերջում պարոն նախագահն ասաց,  որ իրոք սարսափելի էր այս ամենը տեսնելը»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նա նաեւ ասաց, որ Սլովենիայի նախագահը ծառ է տնկել Հիշողության ծառուղում:

Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, հոկտեմբերի 10-12-ին, պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկը` տիկնոջ` Բարբարա Միկլիչ Թյիրկի հետ: