ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մրցակցային օրենսդրության բարեփոխումներ է պատրաստում, որում եվրոպական փորձագետներն առաջարկում են ընդգրկել «հանդուրժողականության սկզբունքի» (leniency programme) կիրառումը: Այս կապակցությամբ հանձնաժողովը իր պաշտոնական վեբ-կայքի միջոցով հանրության շրջանում անցկացնում է հարցում` մրցակցության կարգավորման միջոցների վերաբերյալ:
Մասնավորապես հանրությանն են ներկայացվում հետեւյալ հարցերը.
"1. Ձեր կարծիքով հակամրցակցային համաձայնությունների դեպքում պե՞տք է կիրառել հանդուրժողականության սկզբունքը, թե՞ ոչ:
2.Ձեր կարծիքով որքա՞ն արդյունավետորեն այն կգործի Հայաստանում:
3.Ձեր կարծիքով տուգանքի չափն անհրաժե՞շտ է բարձրացնել, եթե այո` որքա՞ն:
Հարցումն սկսվում է այսօր, կտեւի 15 օր` օգոստոսի 31-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ: Այնուհետեւ կամփոփվեն արդյունքները, կհրապարակվեն եւ անհրաժեշտության դեպքում կտրվեն մեկնաբանություններ ու պարզաբանումներ:



















