Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ երկու կողմերի միջեւ վստահության վերականգնման անհապաղ միջոցառումների իրականացման միջոցով: Երեւանում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրքը:

Նրա խոսքով, «սառեցված հակամարտություն» հասկացությունը բավական հարաբերական է, եւ հակամարտությունը կարող է «ապասառեցվել» ցանկացած պահի: «Ուստի ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի հնարավորինս արագ, ինչի գրավականը կարող է լինել կողմերի միջեւ վստահության վերականգնումը»,- ասել է Սլովենիայի նախագահը:

Նկատենք, որ Դանիլո Թյիրքը Հայաստանում է գտնվում պաշտոնական այցով, որի շրջանակներում կայանալու է հայ-սլովենական գործարար համաժողով: Թյիրքին ուղեկցում են սլովեն 355 առաջատար գործարարներ: