2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը վճարել է 2,5 միլիարդ դրամ ապահովագական հատուցում, որի գերակշիռ մասը՝ 1,39 միլիարդ դրամը, կազմել են ԱՊՊԱ գծով հատուցումները:

Ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱՊՊԱ հատուցումներում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության մասնաբաժինը շուկայում ամենամեծն է եւ կազմում է 35 տոկոս: Կարեւոր է նշել, որ հավաքագրված ապահովագրավճարներով ընկերության մասնաբաժինը կազմում է 30%, ինչը վկայում է, որ ընկերությունը վճարում է ամենամեծ հատուցումները շուկայում:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կողմից վճարված միջին հատուցումը նույնպես շարունակում է մնալ ամենաբարձրը՝ կազմելով 216,000 դրամ: Մինչդեռ շուկայի միջին հատուցումը կազմում է 186,000 դրամ, այսինքն 30,000 դրամով պակաս ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության միջին հատուցումից:

2016 թվականի առաջին 6 ամսվա ընթացքում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը ԱՊՊԱ ոլորտում բավարարել է 6,320 հատուցման դիմում, որից 270-ը՝ մարդկանց կյանքին եւ առողջությանը պատճառված վնասների գծով:

2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կողմից վճարված ամենամեծ հատուցումը մեկ ապահովագրական պատահարի գծով իրականացվել է ֆինանսական ռիսկերի ապահովագրության տեսակով եւ կազմել է 378 միլիոն դրամ: