«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանի «Միայնակ գայլ» պաշտպան Արայիկ Պապիկյանն օգոստոսի 6-ին այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ եւ տեսակցել ազատամարտիկին: NEWS.am-ի հետ Արայիկ Պապիկյանը նշեց, որ Արայիկ Խանդոյանը դրական է տրամադրված, նա մնում է այն համոզմունքին, որ հայ ժողովուրդը շարունակելու է իրենց սկսած գործը:

«Տրամադրությունը լավ էր, ինքը դրական է տրամադրված, մնում է  այն համոզմունքին, որ ժողովուրդը շարունակելու է իրենց սկսած պայքարը»,-ասաց Արայիկ Պապիկյանը:

Փաստաբանը նշեց, որ «Սասնա ծռերի» անդամի հրազենային վիրավորում ստացած ոտքը կամաց-կամաց լավանում է. «Քրեակատարողականի բուժմասում է բուժվում, այնտեղ են մշակում վերքը, արդեն լավանում է»:

Նշենք, որ «Սասնա ծռերի» անդամներին մեղադրանք է ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):