Աշխարհն ուշադիր պիտի լինի Հայաստանի նկատմամբ եւ մեծ նշանակություն դարձնի այդ երկրի հետ համագործակցությանը, Երեւանում տեղի ունեցած մամուլի աուլիսի ժամանակ հայտարարեց Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկը։
Նրա խոսքով, անվտանգության հարցերում Հայաստանը միջազգային հանրության ամենակարեւոր գործընկերներից մեկն է, քանի որ նրան ծանոթ են տարածաշրջանային շատ նուրբ իրավիճակները։ Դանիլո Թյիրկն ընդգծեց, որ Սլովենիան շատ ջերմորեն է վերաբերում Հայաստանին։ Նախագահի խոսքով, երկու երկրների միջեւ մշակութային համագործակցության մեծ պոտենցիալ կա: «Առաջիկայում Հայաստանում կայանալու են Սլովենիայի օրերը, իսկ անցած տարի Սլովենիայում Հայաստանի օրեր են անցկացվել»,- ասաց նախագահը:
Նրա խոսքով, երկու երկրների միջեւ համագործակցության առումով, հեռանկարային են քիմիական արդյունաբերության, դեղագործության, առողջապահության ոլորտները: Սլովենիայի նախագահն ընդգծեց վիզային ռեժիմի ազատականացման անհրաժեշտությունը:
Նկատենք, որ Դանիլո Թյիրքը Հայաստանում է գտնվում պաշտոնական այցով, որի շրջանակներում կայանալու է հայ-սլովենական գործարար համաժողով: Թյիրքին ուղեկցում են սլովեն 35 առաջատար գործարարներ: Այցի ընթացքում նաեւ մի քանի համաձայնագրեր են ստորագրվել:





























