Էկոնոմիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ են ստացել Պիթեր Դայմոնդը եւ Դեյլ Մորթենսենը ԱՄՆ-ից ու Քրիստոֆեր Փիսարիդեսը` Կիպրոսից: Այս մասին հաղորդում է Նոբելյան կոմիտեն:

Նոբելյան մրցանակը հանձնվում է սկսած 1901 թվականից: Դափնեկիրների մրցանակաբաշխության արարողությունը ավանդաբար կատարվում է Ալֆրեդ Նոբելի մահվան օրը` դեկտեմբերի 10-ին: Նոբելյան դափնեկիրներն ստանում են նաեւ 10 հազար մլն շվեդական կրոն, որը համարժեք է 1.49 մլն դոլարի: Բոլոր մրցանակները հանձնվում են Ստոկհոլմում, բացառությամբ խաղաղության մրցանակի, որը հանձնվում է Օսլոյում: Այս տարի մրցանակների հանձնումը նախատեսված է դեկտեմբերի 10-ին: