Քրեական հեղինակություն Զաքարիա Քալաշովին, որը հայտնի է «Շաքրո Մոլոդոյ» մականունով եւ կալանավորվել է շորթման մեղադրանքով, չեն հարցաքննել ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական գլխավոր վարչության բարձրաստիճան աշխատակիցների դեմ հարուցված գործի շրջանակում, որոնք կալանավորվել են կաշառքի մեղադրանքով։ Այս մասին օգոստոսի 8-ին լրագրողներին ասել է նրա պաշտպան Ալեքսանդր Գոֆշտեյնը:
«Որքանով ինձ եւ իմ գործընկերոջն է հայտնի, մեր վստահորդը Քննչական կոմիտեի քննիչների հետ կապված ոչ մի հարցաքննության չի մասնակցել»-, նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Այդ օրը Մոսկվայի քաղաքային դատարանը քննարկել է Շաքրոյի պաշտպանի բողոքը՝ արդյունքում նրան թողնելով կալանքի մեջ: Ի դեպ, նիստի ընթացքում Գոֆշտեյնն ասել է. որ ՆԳՆ պաշտոնաթող գնդապետ Էդուարդ Բուդանցեւի տնային կալանքի խափանման միջոցը փոխարինել են չհեռանալու ստորագրությամբ. նա գործի ֆիգուրանտներից մեկն է, որի շրջանակում էլ Քալաշովը ձերբակալվել է:
Քալաշովին, որին Ասլան Ուսոյանի (Դեդ Հասանի) սպանությունից հետո համարում են հանցավոր աշխարհի առաջնորդը, մերձմոսկովյան առանձնատանը ձերբակալել են հուլիսի 12-ին, իսկ հաջորդ օրը կալանավորել են մինչեւ օգոստոսի 15-ը՝ 2015-ի դեկտեմբերին Մոսկվայի կենտրոնում Elements ռեստորանի մոտ փոխհրաձգության գործի շրջանակում, որն ավարտվել էր երկու մարդու սպանությամբ:
Այս գործով Քալաշովին շորթման մեղադրանք է ներկայացվել:





























