«Գուգուտի» անցակետի շինարարությունը սկսվել էր նախորդ տարվա նոյեմբերից եւ ամբողջապես ֆինանսավորվել է Վրաստանի պետբյուջեից։

Հուլիսի 1-ին, նորաբաց անցակետ են այցելել Վրաստանի ֆինանսների նախարար Կախա Բաինդուրաշվիլին, եկամուտների պետական ծառայության ղեկավար Գրիգոլ Գոբեջիշվիլին եւ Քվեմո Քարթլիի նահանգապետ Դավիթ Կիրկիտաձեն։ 900 հազար լարի արժեցած շինարարության վրա աշխատել է շուրջ 50 մարդ այդ թվում՝ տեղի բնակիչներից։

Ինչպես ասել են վրացական պաշտոնատար անձինք, մաքսակետը կհեշտացնի մարդկանց եւ տրանսպորտի սահմանն անցնելու գործը։