Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերում ռուսական նորագույն MC-21 ուղեւորատար օդանավերի հանդեպ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:
«Այդ օդանավի առաջին թռիչքից հետո (ծրագրում ենք, որ դա տեղի կունենա այս տարեվերջին կամ 2017 թվականի փետրվարին) նպատակ ունենք Ադրբեջանի հետ պայմանագիր կնքել նվազագույնը 10 MC-21 օդանավերի վաճառքի մասին»,- ասել է Ռոգոզինը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ նա հավելել է, որ 2017 թվականին Ադրբեջանը ծրագրում է նաեւ «Ռուսլան» օդանավ գնել:





























