Օգոստոսի 8-ին, ժամը 11-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Ամիրյան փողոցի թիվ 2 հասցեի մոտից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին:

Պարզվել է, որ նա նույն օրը թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում 1947 թ. ծնված Լիդա Կ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար եւ տարբեր քարտեր:

Տուժող կնոջից ընդունվել է հաղորդում:

Գողոնը հայտնաբերված է:

Կատարվում է հետաքննություն: